Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նունե Սոլոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/03/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տաշիրի  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-4)։

Գլխավոր  մասնագետը՝

1) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,

2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին,

3) անհրաժեշտության դեպքում` աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,

4) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

5) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը   և  արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին,

6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,

7)մասնակցում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների,  մանկապարտեզների կրթական գործունեություն կազմակերպման աշխատանքներին,

8) մասնակցում է համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների կրթության և դաստիարակության կազմակերպման աշխատանքներին,

9) զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով,

10) աջակցում է համայնքային ենթակայության դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական այլ  կազմակերպություններում երեխաների ու պատանիների առողջության պահպանման համապատասխան պայմանների ստեղծման ու անհրաժեշտ միջոցների իրականացման աշխատանքներին,

11) աջակցում է համայնքապետարանի լրատվական ծառայության գործունեությանը,

12)  մասնակցում  է համայնքային նշանակության կրթական և այլ միջոցառումներին,

13) մշակում և աշխատակազմի քարտուղարին  է ներկայացնում կրթական ծրագրեր,

14) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հարցերի հետ կապված գործառույթներ,

15) մասնակցում է երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը,

16) մասնակցում է երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրկանացմանը,

17) մասնակցում է ներհամայնքային և միջհամայնքային մարզական մրցույթների և միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,

18) նպաստում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

Գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային ստաժ.

բ)  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 164-Ն որոշման,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ (ք. Տաշիր Վ. Սարգսյան 94, հեռ.՝ 0254-2-21-68) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։

 

Մրցույթը կկայանա 2021 թվականի մայիսի 4-ին` ժամը 10:30-ին, Տաշիրի համայնքապետարանում:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է  2021 թվականի ապրիլի  
19-ը:

 

 

 

 

Բոլորը
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հարցազրույց
Տաշիր համայնքի ավագանու 26.02.2021թ հերթական նիստ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Սրճենք  Տաշիրի ՏԻՄ-ի հետ
Տաշիր համայնքի ավագանու 09.07.2021 հերթական նիստ
Առցանց դիմում համայնքապետարան
Տաշիրի համայնքի ղեկավարի ամանորյա ուղերձը
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2021
ավագանու արտահերթ նիստ 23.07.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.07.2020
ավագանու արտահերթ նիստ 05.06.2020
23.06.2020 Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ
ավագանու հերթական նիստ 10.04.2020
համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.04.2020
համայնքի ավագանու նիստ 21.02.2020
ավագանու հերթական նիստ 30.01.2020
ավագանու հերթական նիստ  15.01.2020
Տաշիրի համայնքի ավագանու նիստ 26.05.2022թ.
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 14.10.2020
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 10.12.2020
Ավագանու նիստ 26․12․2017
Ավագանու նիստ 15․01․2018
Ավագանու նիստ 15․02․2018
Ավագանու նիստ 15.01.2019
Տաշիր համայնքի ավագանու նիստ 17.08.2018
Տաշիր համայքնի ավագանու նիստ 15.10.2018
Տաշիր համայնքի ավագանու նիստ, 27․02․2019թ
Տաշիր համայնքի ավագանու նիստ 20․03․2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.04.2019
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 15.05.2019
ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 12.09.2019
Հանրային լսում
Տաշիր համայնքի ավագանու արտագնա նիստ 23.09.2019
Ավագանու նիստ 14.10.2019
Ավագանու նիստ 19.12.2019
ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 25.12.2019
Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ 15.09.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner