2021թ. հունիսի 14-ին, ժամը 1130 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի է դրվում հետևյալ լոտը`
Լոտ 1 ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Բլագոդարնոյե հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, գյուղատնտեսակա գործունեություն իրականացնելու նպատակով 3-րդ կարգի խոտհարք 1,64849հա մակերեսով 06-024-0101-0099 կադաստրային ծածկագրով հողամասը 1681500 /մեկ միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 11-ը: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը 2000 դրամ:
Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը անցկացվելու է հունիսի 23-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,
2-34-06 հեռախոսահամարներով: