ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0054 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 1,4553 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 18918 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0044 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 0,846 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 10998 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0057 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 0,985 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 12805 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0045 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 0,996 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 12948 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0086 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 1,003 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 13039 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0444-0046 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի վարելահող, 1,461 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 18993 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի հուլիսի 12-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ հուլիսի 26 -ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով: