12.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ին ին, ժամը 14:30-ին, Տաշիրիհամայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին, 2. «Տիրամայր Հայաստանիե դաստիարակության կենտրոնին նյութական օգնություն տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասերը աճուրդով օտարելու մասին, 4. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին
|
|
09.04.24
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Կնոջն է տրված և վստահված ամենամեծ շնորհը՝ մեկ այլ մարդու կյանք պարգևելը և իզուր չէ ասված «Աստված չկարողացավ ամենուր լինել, դրա համար երկիր ուղարկեց մայրերին» Տաշիր համայնքում կանանց նվիրված միամսյակն ամփոփվեց Տաշիրի մշակույթի կենտրոնի բեմում՝ Ալլա Լևոնյանի մենահամերգով։ Տաշիր համայնքի պարային համույթները իրենց շքեղությամբ երեկոն դարձրեցին ավելի տոնական և իրենց հրաշալի կատարումներով շնորհավորեցին բոլոր մայրիկներին, քույրիկներին և տատիկներին։ Սիրելի՛ մայրեր, ևս մեկ անգամ շնորհավուրմ ենք, մաղթելով խաղաղություն կանացի հմայք, թովչանք և հարատև ժպիտներ։
|
|
01.04.24
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՇԻՐՈՒՄ
|
Այս տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը։ Քրիստոսի մատնությունը, չարչարանքը, խաչելիությունը տխրություն է ներշնչում, բայց Տիրոջ Հարությունը բոլոր տխրությունները վերացնում է և փոխում է ուրախության։ Սուրբ Զատիկի տոնն էլ ավելի գեղեցկացրեցին «Մարաթուկ» համույթը իր ազգային ծիսական երգերով ու պարերով, Տաշիր համայնքի մանկապարտեզների և դպրոցների սաները, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով, ստեղծագործական մտքով օրը դարձրեցին ավելի գունեղ և լուսավոր։
|
|
01.04.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՇՔԸ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻՆ
|
Աստվածային բարություն, գեղեցկություն և սեր կա սաների մեջ, ինչն արտահայտվում է իրենց երգի, խաղի, պարի և ներկայացումների մեջ։ Սիրելի՛ փոքրիկներ Աստծո կողմից օրհնված լինեք։ Հավատով, սիրով, աշխատանքով պահպանենք մեր ազգային ավանդույթներն ու արժեքները։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս
|
|
30.03.24
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
|
Մեր համայնքի հարգելի' բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ քրիստոնեական ամենապայծառ և կարևոր տոներից մեկի ՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, որը հիշեցնում է մեզ մեր մերձավորների հանդեպ սիրո, կարեկցանքի և բարության կարևորության մասին։ Այս օրը մենք ամրապնդում ենք մեր հոգևոր կապերը և շեշտը դնում ընտանիքի, ավանդույթների և կրոնական արժեքների վրա: Թող Աստծո օրհնությունն ու պաշտպանությունը մեր երկրից և ժողովրդից մշտապես անպակաս լինեն։ Թող այս օրը ձեզ շատ ուրախություն, լույս և ոգեշնչում բերի բարի գործերի համար: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Հարգանքով, Էդգար Արշակյան
|
|
25.03.24
14 ՄԱՅԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 968-Լ ՈՐՈՇՈՒՄ
|
Հարգելի Տաշիր համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-լ որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190883
|
|
22.03.24
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ (ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ PFP (PROFESSIONAL FELLOWS PROGRAM) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Մեկնարկել է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպության կողմից իրականացվող PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ.-ի ապրիլի 30-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |