25.03.24
14 ՄԱՅԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 968-Լ ՈՐՈՇՈՒՄ
|
Հարգելի Տաշիր համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-լ որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190883
|
|
22.03.24
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ (ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ PFP (PROFESSIONAL FELLOWS PROGRAM) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Մեկնարկել է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպության կողմից իրականացվող PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ.-ի ապրիլի 30-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
15.03.24
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 22-ին, ժամը 14:30-ին , Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 ) գումարվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝ 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող տրանսպորտային միջոցները աճուրդով օտարելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N90-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին4. Հայաստանի Հանրապետության Լոռու ...
Մանրամասն |
|
14.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաշիր համայնքի հարգելի բնակիչներ, Սույն թվականի մարտի 26-ին, ժամը՝ 15:00-ին Տաշիրի համայնքապետարանում անց է կացվելու Լոռու մարզպետի կողմից Տաշիր համայնքի քաղաքացիների ընդունելություն: Դիմողները կարող են գրանցվել Տաշիրի համայնքապետարանում՝ մինչև 2024 թվականի մարտի 21-ը, ժամը՝ 18:00 –ն: Հարցերի և հերթագրման համար դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ 0254-22-41 կամ համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru):
|
|
14.03.24
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:Նախագծի մշակման նպատակով Նախարարությունը ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախնական տարբերակը:Նախագիծը հանրության ավելի լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով Նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր հետևյալ գրաֆիկով՝ ՀՀ Լոռու մարզ՝ քաղաք Վանաձոր – 04.04.2024թ.Յուրաքանչյուր քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ...
Մանրամասն |
|
13.03.24
ՄԱՐՏԻ 8-Ը ՏԱՇԻՈՒՄ
|
Այցելեցինք Հայկական Կարիտաս Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոն՝ շնորհավորելու մեր տատիկներին կանանց տոների կապակցությամբ՝ ցանկանալով առողջություն, խաղաղություն և երկարակեցություն։ Մեզ էին միացել նաև Տաշիրի մշակույթի տան երաժիշտները, ովքեր կարողացան մի փոքր ժպիտ և ուրախություն պարգևել մեր տատիկներին իրենց գեղեցիկ կատարումներով։ Սիրելի՛ կանայք, եղե՛ք առողջ, պաշտպանված և գնահատված։
|
|
12.03.24
ՄԱՐՏԻ 8-Ը ՏԱՇԻՐՈՒՄ
|
Տաշիրի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Տաշիրի բժշկական կենտրոնում մարտի 8-ին մայրացած կանանց, շնորհավորել նրանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և հանձնել նվերներ: Սիրելի՛ մայրեր, եղե՛ք երջանիկ, սիրված և գնահատված, իսկ երեխաները՝ առողջ ու պաշտպանված:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |