Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին » Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի ֆինանսական , հաշվապահական հաշվառման , եկամուտների հավաքագրման և գանձնման բաժնի ետ Նաթելլա մՄուրադյանը, համայնքապետարանի աշխատակիցներ , համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի կողմից նշանակված ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակաազմի ֆինանսական , հաշվապահական հաշվառման եկամուտների հավաքագրման և գանձնման բաժնի պետ Նաթելլա Գուրգենի Մուրադյանը: Նաթելլա Գուրգենի Մուրադյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկուման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշման ընդունման մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում : Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Նաթելլա Գուրգենի Մուրադյանը ներկայացրեց նախագծի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկությունները չներկայացրեցին:: |