Հիմք ընդունելով քաղաքացի Արշակ Արտավազդի Միրզոյանի կողմից լիազորված անձ, Անուշ Կարենի Բաղդասարյանի (նույնականացման քարտ 005637830) ՔԴ-354-26 դիմումը, թիվ 27092024-06-0028 պետական գրանցման վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով: Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021-ի N 698-Ն որոշումը Հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0055-0013 կադաստրային ծածկագրով, 0.15423 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․. Օրենքի ուժով ճանաչել Արշակ Արտավազդի Միրզոյանի (19.09.1966թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0055-0013 կադաստրային ծածկագրով, 0.15423 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 259.95 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։