Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1055-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0236-0012, 06-008-0236-0013 և 06-008-0236-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերի միավորումից առաջացող 0,01131 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող 06-008-0236-0012, 06-008-0236-0013 և 06-008-0236-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերի միավորումից առաջացող 0,01131 հա մակերեսով բնակավայրերի այլ հողեր կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման։
3․ Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեիում։