Ղեկավարվելով « Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետը և 03.10.2025-ի «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնման աշխատանքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Տալ անհամաձայնություն Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնման աշխատանքների իրականացմանը: |