Հիմք ընդունելով քաղաքացի Սոկրատ Տիգրանի Սոլոյանի (անձնագիր՝ AR0457510, տրված 15/09/2017թ.) դիմումը, Տաշիրի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 26 օգոստոսի 1989թ. նիստի թիվ 6 արձանագրությունից քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ մասի 1-ին կետով, 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,06 հա, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում Է 0.064408 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0263-0017 կադաստրային ծածկագրով, 0.064408 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սոկրատ Տիգրանի Սոլոյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0263-0017 կադաստրային ծածկագրով 0.06 հա և հատկացումից ավելի 0.004408 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3․Հողամասի վրա առկա է 91.9 քմ մակերեսով անավարտ բնակելի տուն։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։