Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 486-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2022 թվականի N 486-Ա

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ, Վ.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 116/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով , «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-կետի դ ենթակետով և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1055-Ն որոշումով և հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած Արմանուշ Հաբեթի Դիլբարյանի  համաձայնությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման N 23052022-06-0043 վկայական ) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 116/1 հասցեում գտնվող շինությունը՝ 22.7քմ մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրի բնակելի կառուցապատման 24 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Արմանուշ հաբեթի Դիլբարյանին։
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկներով՝

1) շինության 1 քառակուսի մետրի համար` 1028 (մեկ հազար քսանութ) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի, կիրառված գործակիցը`0,1028 ).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 792 (յոթ հարյուր իննսուներկու) դրամ
3. Արմանուշ Հաբեթի Դիլբարյանըը պարտավոր է Տաշիր համայնքի բյուջե վճարել՝
1) համայնքապետարանի 900275081090 հաշվեհամարին` 23335 (քսաներեք հազար երեք հարյուր երեսունհինգ) դրամ` շինության գինը.
2) համայնքապետարանի 
900275081280 հաշվեհամարին` 19008( տասնինը հազար ութ) դրամ` հողամասի գինը.
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է կառույցն իրականացրած Արմանուշ հաբեթի Դիլբարյնաի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում որոշման 3-րդ կետում սահմանված գումարները համայնքի բյուջե չվճարելու, ինչպես նաև՝ 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner