Ներկայացվող արդյունքները | Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն մասում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն): |