Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 նոյեմբերի 2024 թ.

ԸՆԴԵՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության N286 որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաության օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն № ՇԱԹ -29/745 (տրված 10.07.2024-ին ) և լեռնահատկացման ակտ № Լ-745 և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի «Ընդեքօգտագործման իրավունք ունեցող «Կամենկա սթոուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 100-Ա որոշումը

1. Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տամադրված 5,95813 հա մակերեսով (կադաստրայիան ծածկագիր՝ 06-008-0503-0014) հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Կամենկա սթոուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տարեկան 85000 (ութսունհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. «Կամենկա սթոուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիրորը ենթակա է նոտարական վավերացման: 
3. Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner