Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՏԱՇԻՐ ՀԱԱՄՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին » Տաշիր հաամյնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի ֆինանսական , հաշվապահական հաշվառման , եկամուտների հավաքագրման և գանձնման բաժնի ետ Նաթելլա մՄուրադյանը, համայնքապետարանի աշխատակիցներ , համայնքի բնակիչներ:
Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը:
Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի կողմից նշանակված ներկայացուցիչ, համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Մարգարի Բաղդասարյանը:
Նորայր Մարգարի Բաղդասարյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկուման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը 
 և որոշման ընդունման մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում :
Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև  գրավոր չեն ներկայացվել:
Նորայր Բաղդասարյանը ներկայացրեց նախագծի համառոտ նկարագիրը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին հարցեր ուղղեցին և հնչեցրին իրենց առարկությունները և առաջարկությունները բանավոր ձևով: Ջորամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Փնջոյանը առաջարկվեց գյուղական բնակավայրերում աղբահանության համար նախագծով սահմանված 150 դրամ տեղական վճարի դրույքաչափի փոխարեն սահմանել 100 դրամ, քանի որ դրույքաչափի փոփոխոությունը կավելացնի գյուղական բնակավայրերի բնակիչների ֆինանսական բեռը:
« Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Բեզոյանը առաջարկվեց «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի  խմբակների համար տեղական վճարը թողնել 2022թվականի համար սահմաված դրույքաչափին համապատասխան՝ 3000 դրամ, նախագծով առաջարկված 4000 դրամ տեղական վճարի դրույքաչափի փոխարեն, քանի որ դրույքաչափի փոփոխոությունը կբերի խմբակներ հաճախող երեխաների թվի նվազման :
Համայնքի ղեկավարի ներկայացուցիչը պատասխանեց բարձրացված հարցերին, ներկայացրեց իր կարծիքը հանրային քննարկումների մասնակիցների կողմից արված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ:



Կից փաստաթղթեր՝
(167.30 Կբ) Ամփոփաթերթ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner