Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 18-ի N52 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Կաթնառատ, 1,51238 հա, 06-053-0126-0040 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խՈտհարքը, տարեկան 12500 ( տասներկու հազար հինգ հարյուր ) դրամով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2025 թվականի հուլիսի 18-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Կարապետ Սարգսի Ասմարյանին:
2. Կարապետ Սարգսի Ասմարյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում: 4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին: