Այսօր: Կիրակի, 24 Մայիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 365-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2026 թվականի N 365-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 21-րդ հոդվածներով, 22-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազորված անձի իրազեկումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից 2026 թվականի մայիսի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ժամը 20։00-ն   ՀՀ Լոռու մարզ,  ք. Տաշիր, Տաշիրի  քաղաքային հրապարակի տարածքում  հանրային հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում:
3. Որոշումը տեղադրել նաև tashircity.am համացանցային կայքէջում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner