Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԱՇՁԲ-25/42» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025թ. մայիսի 2-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՏՐԱՆՍՇԻՆ1» ՍՊԸ և «ՆԻԿ-ՆԱՐ» ՍՊԸ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումները՝ տուժանքի մասին համաձայնագրերի ձևով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՏՐԱՆՍՇԻՆ1» ՍՊԸ և «ՆԻԿ-ՆԱՐ» ՍՊԸ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ-ի հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԱՇՁԲ-25/42» ծածկագրով պետական գնման պայմանագիր: