1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Ալվինա Մարդոյանը, հանդիսանալով գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության պահին գործող իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 08-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի, գույքահարկի և անշարժ գույքի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի՝ Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, 06-100-0058-0001-001 կադաստրային ծածկագրով շինությունը հանդիսանում է Ալվինա Մարդոյանի սեփականությունը, որը իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ:
06-100-0058-0001-001 կադաստրային ծածկագրով շինության համար վճարման ենթակա գույքահարկը 2008-2020 թվականների համար կազմում է 28․102 ( քսանութ հազար հարյուր երկու) ՀՀ դրամ, որից 18․902 (տասնութ հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 9․200 (ինը հազար երկու հարյուր ) ՀՀ դրամ ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։
Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 11․446 (տասնմեկ հազար չորս հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ։
2024 թվականի նոյեմբերի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Ալվինա Մարդոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 18․11․2024) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Ալվինա Մարդոյանիբացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:Համաձայն իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է,որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գուծունեության արդյուներքից: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1.Ալվինա Մարդոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 39․548 ( երեսունինը հազար հինգ հարյուր քառասունութ ) ՀՀ դրամ՝ որպես06-100-0058-0001-001 կադաստրային ծածկագրով շինության համար գույքահարկի և անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումար․
28․102 ( քսանութ հազար հարյուր երկու) ՀՀ դրամ՝ որպես գույքահարկ, որից 18․902 (տասնութ հազար ինը հարյուր երկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 9․200 (ինը հազար երկու հարյուր ) ՀՀ դրամ ՝որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,
11․446 (տասնմեկ հազար չորս հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275002021 հաշվեհամարին։