Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Արփինե Դալալոյան»-ի 2022 թվականի հունվարի 11-ի N4 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումով հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Լեռնահովիտ, 5-րդ փողոց, թիվ 6/1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Արփինե Դալալոյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2022 թվականի առաջին եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: