«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետին համապատասխան`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 14-ի <<Տաշիր համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 17-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի <<Լեռնահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 13 -Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատ համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի <<Կաթնառատ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 16-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկա համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի << Մեդովկա համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 13-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկա համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 28-ի << Սարատովկա համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 06-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բլագադարնոյե համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 15-ի << Բլագադարնոյե համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 08-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 17-ի << Դաշտադեմ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 5-Ն որոշումը:
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ավագանու 2014 թվականի օգոստոսի 25-ի << Մեղվահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 11-Ն որոշումը:
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 06-ի << Նովոսելցովո համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> թիվ 7-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: