Հիմք ընդունելով քաղաքացի Աղունիկ Սամվելի Ալբերտյանի (ն.ք.՝ 013564778, տրված 12.04.2022թ.) դիմումը, Կադաստրի կոմիտեի կողմից կայացված կասեցման N-Կ-13112025-06-0071 որոշումը, 03.07.2013թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 2503) վկայագիրը Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 07.11.2025 թվականին տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0.14հա և կից 0.006014հա, ընդհանուր՝ 0.146014հա մակերեսով (ըստ փաստացի չափագրման արդյունքի) բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1970-1988թթ-ին»
1. Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0088-0013 կադաստրային ծածկագրով, 0.146014 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Աղունիկ Սամվելի Ալբերտյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0088-0013 կադաստրային ծածկագրով օրինական հատկացված 0.14հա և հատկացումից ավելի 0.006014հա (ընդհանուր 0.146014հա) փաստացի տիրապետվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Աղունիկ Սամվելի Ալբերտյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0088-0013 կադաստրային ծածկագրով 0.146014 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2013 թվականի հունիսի 11-ի «Լոռու մարզի Տաշիրի Համայնք գյուղ Մեծավան գտնվող 06-074-0042-0017 կադաստրային ծածկագրով հողամասի եվ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու եվ Մեծավան համայնքի ղեկավարի 2013 թվականի հունիսի 11-ի թիվ 101-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելոի մասին» թիվ 844-Ա որոշումը:
5․ Ուժը կորցրաց ճանաչել սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991թ. N 2 որոշումից 11.07.2025թ. տրված քաղվածքը:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։