Սույն թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի ղեկավարի նստավարում կայացավ հերթական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը, հաամյքնի բնակավայրերի վարչական ղեկավարները, բաժնի պետեր։ Տաշիր համայնքի ղեկավարը նրկայացրեց համայնքի բյուջեի մայիս ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականը: Համայնքի ղեկավարը հորդորեց լինել հետևողական և մեծ ուշադրությու դարձնել աղբահանությն վճարի հավաքագրմանը: Զեկույցով հանդես եկա Մեդովկա, Լեռնահովիտ, Դաշտադեմ և Մեղվահովտ բնակավայրերի վարչական ղեկավարները: Նրանք առաջարկություն ներկայացրեցին բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման մասին և ներկայացրեցին բնակավայրերի խմելու ջրի ջրագծի և ճանապարհների խնդիրները: Համայնքի ղեկավարը հանձնարարեց համապատասխան բաժիններին կատարել ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություն ՀՀ Լոռու մարզի հրատապ ծարագրերում ընդգրկեու համար:
Ինչպես նաև հանձնարե մինչև մայիսի վերջ մաքրել Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներին նվիրված հուշարձանների մաքրման աշխատանքները:
|