Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Սրբուհի Դավոյան»-ի 2022 թվականի օգոստոսի 12-ի N69 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Բլագոդարնոյե, 1-ին փողոց, թիվ 54 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Սրբուհի Դավոյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2022 թվականի երրորդ եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: