Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2026
 թվականի   N 382-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ 06-074-0008-0030 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 277-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սարմեն Արսենի Քաչակուլյանի (անձնագիր՝ AO0494609) դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցամատյան՝ 994, 995),Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.1հա որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1.Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.1 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։

2․ Օրենքի ուժով ճանաչել Սարմեն Արսենի Քաչակուլյանի (29.06.1968թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

3. Օրենքի ուժով ճանաչել Սարմեն Արսենի Քաչակուլյանի (ծնված՝ 29.06.1968թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.1 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 376.56 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։

4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնք, գյուղ Մեծավան 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով հողամասի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N277-Ա որոշումը:

5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2026թ. հունիսի 10 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination