Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2026
 թվականի   N 379-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2026AGBW5C ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց, 183/9 հասցեում գտվող, 0.00235 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 2019 թվականին ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1.Օրինականացնել Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց, 183/9 հասցեում գտնվող Կարինե Կառլոսի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 20.8 քմ ավտոտնակը, համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Տաշիր համայնքի սեփականության իրավունքը:

3. Ավտոտնակի պահպանման և սպասարկման համար 0.00235 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները որոշվում են «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Կարինե Կառլոսի Մարտիրոսյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝

1) Հողամասի համար՝ 18620 (տասնութ հազար վեց հարյուր քսան ) ՀՀ դրամ,

2) Ավտոտնակ՝ 21400 (քսանմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։

5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2026թ. հունիսի 03 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination