 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94 (0254) 2-22-41 tashirhamaynq@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2022 թվականի N 587-Ա
«ԿԱԹՆԱՌԱՏ » ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅՆԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի 1617-Ն որոշումով հաստաված կարգի 5-րդ կետը, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N93-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետը և «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի ՄՀ 66-22)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2022 թվականի ընթացքում Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն:
2. «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 100000 (մեկ հարյուր հազար) դրամ:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում «Կաթնառատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2022թ. օգոստոսի 12
ք.Տաշիր
treatment of gonorrhea and chlamydia
site signs of std in women
how to terminate a pregnancy
open pill for pregnancy termination