|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94 (0254) 2-22-41 tashirhamaynq@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հունիսի 2026 թվականի N 378-Ա
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ԳԱԳՈ ՀԱԿՈԲԻ ԲԱՐՈՅԱՆԻ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲԻ ԲԱՐՈՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ՀԱԿՈԲԻ ԲԱՐՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»N 631-Ն որոշումով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին կից «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 22-ի թիվ 6 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Անչափահաս երեխաներ Գագո Հակոբի Բարոյանի, Հայկ Հակոբի Բարոյանի և Անի Հակոբի Բարոյանի նկատմամբ նրանց հոր՝ Հակոբ Գագիկի Բարոյանի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ընթացքում սահմանել խնամակալություն և ժամանակավոր՝ 1 տարի ժամկետով, խնամակալ նշանակել անչափահաս երեխաների հորաքույր Նաիրա Գագիկի Բարոյանին :
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին` իրականացնել վերահսկողություն Նաիրա Գագիկի Բարոյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2026թ. հունիսի 02
ք.Տաշիր
treatment of gonorrhea and chlamydia
site signs of std in women
how to terminate a pregnancy
open pill for pregnancy termination