Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, 94
(0254) 2-22-41 tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025
 թվականի   N 599-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լևոն Եղիշի, Անահիտ Սերգեյի, Գոհար Լևոնի, Ռուզան Լևոնի, Վահագն Լևոնի Չոբանյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 03072013-06-0031, տրված 03.07.2013թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 16․06.2025թ.-ի Թիվ ՔԴ-538-25)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ


1.Քաղաքացիներ Լևոն Եղիշի, Անահիտ Սերգեյի, Գոհար Լևոնի, Ռուզան Լևոնի, Վահագն Լևոնի Չոբանյաններին  սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.

1) 06-074-0218-0304 կադաստրային ծածկագրով 0,28 հա վարելահող:

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

2025թ. հունիսի 24 

ք.Տաշիր                                  

treatment of gonorrhea and chlamydia site signs of std in women
how to terminate a pregnancy open pill for pregnancy termination