Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասրկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված NN1,
2: 2․ Տաշիր համայնքի ղեկավարին՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, վարչական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասրկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին։
3․ Սույն որոշման 1-ին կետը համայնքային ծառայության մասով ուժի մեջ է մտնում նոյեմբերի 17-ից։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 30-ի «Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N6-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N6-Ա որոշումը։