Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 38-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2020 թվականի N 38-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ , 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ, ԹԻՎ 65 ՀԱՍՑԵՈՒՄ ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԵԱՍԻ ԴՈՒՄԻԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գայանե Դումիկյանի (անձնագիր՝ AM0300696, տրված 16.05.2011թ․) դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27012017-06-0023 վկայականը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006թ. N 912-Ն որոշման 2-րդ բաժնի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 2-ի N88 որոշումով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

 

1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 1-ին թաղամաս, Երևանյան փողոց, թիվ 65 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0030-0024), շենքի ներսում կատարված փոփոխությունը՝ 1 հատ նոր բացված դուռը, ճանաչել օրինական՝ համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2. Կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Պարտավորեցնել Գայանե Դումիկյանին սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացված դռան համար համայնքի բյուջե վճարել՝ 10000(տասը հազար) ՀՀ դրամ ։
4․ 60 օրյա ժամկետում սահմանված գումարը համայնքի բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած։
5․ Թիվ 1․ կառույցի 1-ին հարկի 1-ին 38.3 քմ մակերեսով սենյակի բնակելի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակությամբ Խանութի՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի ։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner