Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1211-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2019 թվականի N 1211-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԴԱՇՏԱԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-032-0005-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳԱՐՈՆ ՄԻՆԱՍԻ ՍԱԱԿՅԱՆԻ ԵՎ ՆԱԽՇՈՒՆ ՎԻՏՅԱՅԻ ԱՆՏԱՆՈՍՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Նախշուն Վիտյայի Անտանոսյանի դիմումը (նույն. քարտ AN0272891, տրված 23.11.2012թ.) դիմումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ տնատիրության սպասարկաման համար օրիանական հատկացված 0,77122հա մակերեսով հողամասը և կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված և ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը՝ 960թ-ին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Օրենքի ուժով ճանաչել Ագարոն Մինասի Սաակյանի և Նախշուն Վիտյայի Անտանոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի գ․Դաշտադեմ 06-032-0005-0017 կադաստրային ծածկագրով տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,77122հա մակերեսով հողամասի նկատմամբ։
2․ Հողամասի սահմանային չափերը որոշվում են ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3․ Ճանաչել Ագարոն Մինասի Սաակյանի և Նախշուն Վիտյայի Անտանոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի գ․Դաշտադեմ 06-032-0005-0017 կադաստրային ծածկագրով տնատիրության սպասարկման համար անհրաժեշտ 0,77122հա մակերեսով հողամասի վրա կառուցված բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված շինությունների բնութագրի։
4. Տնատիրությանը տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 1 բնակելի տուն։
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner