Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2020 թվականի N 229-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի  N 1034-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետը ա) ենթակետը, 48-րդ կետը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաշիր քաղաքի
06-008-0104-0025 կադաստրային ծածկագրով ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի 06-008-0104-0025 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող 3 քմ հողամասի վրա քաղաքացի Քերոբ Գևորգի Տոմերյանի կողմից ինքնակամ կառուցված 3քմ (արտաքին չափերով) կառույցի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։
2. Լոռու մարզ, Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի 06-008-0104-0025 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող 3 քմ ( արտաքին չափերով) հողամասի վրա ինքնակամ կառուցված 3քմ կառույցը համարել օրինական:
3. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0104-0025) 3քմ մակերեսով այլ հողամասերից հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
4. Հողամասի սահմանները որոշվում են Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5․ Քերոբ Տոմերյանին առաջարկել օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով
1) Խանութ -14950 (տասնչորս հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ 

2) Հողամաս - 700(յոթ հարյուր) ՀՀ դրամ
6. Օրինականացված կառույցին տրամադրել փոստային հասցե`Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, 5-րդ թաղամաս, Ջահուկյան փողոց թիվ 22/2 հողամաս։
7. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner