Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 21-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ենթակությամբ քաղաքային տնտեսությունը սպասարկող բյուջետային հիմնարկին իր գործունեության նպատակներին, Տաշիրի համայնքապետարանի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետելու, օգտագործելու նպատակով, անժամկետ , անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գույք՝ համաձայն հավելվածի |