Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, և հիմք ընդունելով «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2026QKQFBG ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, 10/8 հասցեում գտվող, 0.00340 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 2000 թվականին ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Օրինականացնել Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Դպրոցականների փողոց, 10/8 հասցեում գտնվող Արման Հովհաննեսի Սուքիասյանի կողմից ինքնակամ կառուցված 27.81 քմ ավտոտնակը, համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Տաշիր համայնքի սեփականության իրավունքը:
3.Ավտոտնակի պահպանման և սպասարկման համար 0.00340 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սահմանները որոշվում են «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Արման Հովհաննեսի Սուքիասյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 26928 (քսանվեց հազար ինը հարյուր քսանութ ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 28590 (քսանութ հազար հինգ հարյուր ինսուն) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։