30.09.25
<<ՔԱՐԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՈԵԶԻԱՆ՝ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ ԼԻ ՎԱՅՐԵՐԸ >> ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ (ԴՈՐԲԱՆՏԱՎԱՆՔ) ԲԱԿՈՒՄ
|
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ 2025 ԿԱՅԱՑԱՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ԴՈՐԲԱՆՏԱՎԱՆՔ)։ 2025 թվականի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվեցին «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրի ներքո ։ Միջոցառման մեկնարկին Գուգարած թեմի Տաշիր համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու և տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Լեոն քահանա Դավթյանը անդրադարձ կատարեց հայ միջնադարյան եկեցեղիների պատմությանն ու ճարտարապետությանը ։ Եկեղեցու բակում , սարի փեշին ՝ պարեր , ասմունք , երգ ու երաժշտությունը ներկայացրին մշակույթի կենտրոնի երիտասարդ սաները , մենակատարները ։ Տաշիրի ...
Մանրամասն |
|
28.09.25
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ
|
Սեպտեմբերի 27-ին Տաշիրր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Տեր Լևոն քահանա Դավթյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների, Տաշիր համայնքի ավագանու անդամների հետ այցելեցին համայնքի գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ խնկարկելով նրանց վառ հիշատակը։ Տեր Լևոն քահանայի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հանգստություն հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հոգիների։ Համայնքը երբեք չի մոռանում իր քաջորդիներին և շարունակում է քայլել նրանց թողած լուսավոր ուղով։
|
|
25.09.25
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ տաշիրցիներ և քաղաքի հյուրեր, Տաշիրի օրվա առթիվ Տաշիրի համայնքապետարանը հայտարաում է լուսանկարչական մրցույթ՝ «Տաշիրն իմ աչքերով»: Լուսանկարեք Տաշիրը իր ողջ գեղեցկությամբ և ուղարկեք ՝ tashirhamaynq@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 5-ը։ Լուսանկարները կտեղադրվեն Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում 🏆 Ամենաշատ հավանումների արժանացած լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն, իսկ աշխատանքները կցուցադրվեն հոկտեմբերի 10-ին Տաշիրի օրվան նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ կազմակերպված ցուցահանդեսում։ Մասնակցե՛ք և կիսվե՛ք գեղեցիկ Տաշիրով։ 🌇 Եկե՛ք միասին վայելենք քաղաքի տոնական օրը։ Հոկտեմբերի 10, ժամը 17։30, Տաշիրի Մշակույթի կետրոն։
|
|
21.09.25
ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի էջերից մեկն է․ այն խորհրդանշում է ազատության, ինքնուրույն պետականության և անկախության նվիրական հաղթանակը։ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար ոչ միայն ազգային հպարտության օր է, այլև պատասխանատվության գիտակցում՝ հանուն մեր երկրի անվտանգության, հզորացման և բարեկեցության։ Անկախությունը մեր բոլոր ձեռքբերումների հիմքն է, և այն պիտի ամրապնդվի համատեղ ջանքերով՝ միասնությամբ, հայրենասիրությամբ և հետևողական աշխատանքով։ Մեր համայնքը նույնպես իր կարևոր ներդրումն ունի այս պատասխանատու գործում․ այստեղ է ծնվում և ձևավորվում այն ուժը, որը կերտում է հայրենիքի ապագան։ Համոզված եմ, որ միասնական կամքով, անդադար ...
Մանրամասն |
|
20.09.25
ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
|
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ Տաշիրի մշակույթի կենտրոնում ջերմ մթնոլորտում կայացավ «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով տոնական միջոցառումը ,որը ներկայացրեց Գյումրու«Մի սար» կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը։
|
|
12.09.25
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ ✅Նկարիր ✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը ✅Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am 📱«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ 🔹 ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, 🔹 նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, 🔹 բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ ✅Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ #Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք https://www.facebook.com/share/16QKcE1Wcg/ https://www.facebook.com/share/p/1CdqpTauXB/
|
|
05.09.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |