Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2024 թ.

ՀՈՂՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Լոռու մարզի մարզպետի 01/111.6/07207-2024 գրությամբ ներկայացված համաձայնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին 11 հունիսի 2024թ. թիվ 319-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, 2 փետրվարի 2002 թվականի N 88-Ն որոշումով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-008-0254-0021 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից, 0.118373 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Փոփոխել 127,6քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը խանութի, 35,8քմ մակերեսով ամառային խոհանոցի գործառնական նշանակությունը գրասենյակի:
3. 2-րդ կետում նշված փոփոխությունները կատարվում են առանց նախագծման թույլտվության տրամադրման, քանի որ շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու:
4․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։

5.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner