Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

06-008-0207-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՆՅՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 1245-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գևորգ Վաչիկ Թովմասյանի (անձնագիր՝ AT0328371, տրված` 12.12.2019թ-ին) դիմումը, (14.10.2023թ-ին ՔԴ-1016), 12.02.2018թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 12022018-06-0019 վկայականը տրված 12.02.2018թ. «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ ենթակետի գ) պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2 փետրվարի 2002 թվականի N 88 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրպետեւթյան օրենքի 37-րդ հոդվածով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր վարչական տարածքում գտնվող, 06-008-0207-0020 կադաստրային ծածկագրով 0,05434հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. 06-008-0207-0020 կադաստրային ծածկագրով 0,05434հա մակերեսով հողամասի վրա կառուցված բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել խանութի՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ շինարարական աշխատանքներ չի պահանջվում:

3․ Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։

4. 06-008-0207-0020 կադաստրային ծածկագրով 0,05434հա մակերեսով հողամասի վրա կառուցված տնտեսական սենյակը օրինականացվել է համայնքի ղկավարի 05 օգոստոսի 2020 թվականի N 699-Ա որոշման համաձայն:

5. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 26 նոյեմբերի 2024 թվականի «008-0206-0050 կադաստրային ծածկագրով հողամասի եվ բնակելի տան գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 1245-Ա որոշումը։

6. Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner