Հիմք ընդունելով Կարինե Սարգսի Մխոյանի (նույնականացման քարտ՝ 006597777, տրված 03.09.2015թ.) դիմումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր վարչական տարածքում գտնվող, 06-008-0234-0028 կադաստրային ծածկագրով 0,028282հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը կադաստրային քարտեզում փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։