Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Իրինա Թովմասյան»-ի 2024 թվականի նոյեմբերի 11-ի N163-24 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 218 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Իրինա Թովմասյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2024 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը