Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2025 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գնել Անդրեասի Մարդոյանի (անձնագիր՝ AP0550373 տրված 18/08/2016թ․) դիմումը (մուտք՝ 27/02/2025, ՔԴ-211-25), << ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից 07.10.2022թ. կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2023թ./ Գործ թիվ ԼԴ3/0069/02/23/վճիռը, ՀՀ կառավարության 09.07.2007թվականի ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին թիվ 1034-Ն որոշումը, ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, 64-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով, 118 հոդվածով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղաքացի Գնել Անդրեասի Մարդոյանը դիմել է համայնքապետարան, իրեն համաձայն 05.12.2023թ./ Գործ թիվ ԼԴ3/0069/02/23/ դատարանի վճռի պատկանող Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր 06-008-0277-0033 կադաստրային ծածկագիր 0.08294 հա հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու խնդրանքով:

2. Վերը նշված դատարանի վճռի համաձայն Գնել Անդրեասի Մարդոյանի սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքը հանդիսացել է նախկին <<Տաշիր սպառողական կոոպերատիվ>> -ին պատկանող սառնարանի 0.08294 հա հողամասի վրա 1965 թվականին կառուցված 292.6քմ մակերեսով արտադրամասի շենք,2020 թվականին կառուցված 7.3քմ մակերեսով պարիսպ և 1965 թվականին կառուցված 6.5քմ պարիսպ:

3. Գնել Անդրեասի Մարդոյանին համաձայն վերը նշված դատարանի վճռի սեփականության իրավունքով ճանաչված 306.4քմ մակերեսով շենք, շինությունների փաստացի զբաղեցրած 0.08294 հա մակերեսով հողամասը համաձայն ՀՀ կառավարության 09.07.2007թ. ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը փոխանցված է համայնքին որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերի սահմանված պահանջներին և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետով վերականգնել Գնել Անդրեասի Մարդոյանին պատկանող արտադրամասի և պարիսպների զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 0.08294 հա մակերեսի չափով, որը օրենքի ուժով սեփականության սեփականության իրավունքով փոխանցվում է Գնել Անդրեասի Մարդոյանին:

4.Հողամասի սահմանները որոշվում են <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ-ի կողմից 07.10.2022թ. կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

5.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner