Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վարդանուշ Սուրիկի, Գարունիկ Ալեքսանի, Նարինե Ալեքսանի Հովսեփյաններին և Գայանէ Ալեքսանի Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 09062026-06-0006, տրված 09․06․2026թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 12․08.2026թ.-ի Թիվ ՔԴ-639-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Վարդանուշ Սուրիկի, Գարունիկ Ալեքսանի, Նարինե Ալեքսանի Հովսեփյաններին և Գայանէ Ալեքսանի Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0101-0065 կադաստրային ծածկագրով 0,301 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները