Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N920-Ն որոշումով և հիմք ընդունելով Մանվել Սանասարի Դավթյանի դիմումը (մուտք՝ 11.03.2026-ի ՔԴ207 26)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մանվել Սանասարի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,125 հա վարելահողի 59084(հիսունինը հազար ութսունչորս) դրամ գերավճարը, հաշվանցել և մարել Մանվել Սանասարի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: