Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 ապրիլի 2023 թվականի N 8

«ՔԱՐԱԼԵՌ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ 2-ՐԴ ՓՈՒԼ/:

2023թ. ապրիլի 20-ին, ժամը՝ 12:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «ՔԱՐԱԼԵՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/: Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի առաջի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, «ՔԱՐԱԼԵՌ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Մովսիսյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետ Ն.Նասիբյանը, ընկերության բնապահպանական խորհրդատու Զ. Զուռնաչյանը և համայնքի բնակիչներ:
Հանրային քննարկման մասնակիցների անհատական կազմը և միջոցառման տեսաձայնագրության սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Ելույթ ունեցան ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ն. Բաղդասարյանը նշեց, որ համայնքում իրականացվում են 2-րդ հանրային քննարկումները: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է: Ն. Բաղդասարյանը նշեց, որ շահագրգռված են, որ իրակացվեն հանքարդյունահանման աշխատանքներ, ինչը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետ Ն. Նասիբյանը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բոլոր հանքավայրերի արդյունահանման աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2 փուլով 4 հանրային քննարկումների իրականացմամբ: Ներկայացվեց նաև փորձաքննական գործընթացը, նշվեց որ հայտն ուղարկվել է բոլոր գերատեսչություններին և նախարարության բաժիններին, և առաջարկություններով և դիտողություններով լրամշակվել է: Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, որին ընկերության բնապահպանական խորհրդատու Զ. Զուռնաչյանը սպառիչ պատասխաններ տրվեց: Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ, ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ «ՔԱՐԱԼԵՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքներին:



Կից փաստաթղթեր՝
(3.41 Մբ) Նախնական հայտ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner