Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 101-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԻԿ ՏԵԼԵՄԱԿԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՍՆԱԳՈՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1. «Քաղաքացի Ռուբիկ Տելեմակի Ջավուկցյանի սեփականությունը հանդիսացող «անասնագոմ»-ի կառուցման համար նախատեսվող բնակվայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակությանՙ 0,0925 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0118-0009) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ:

2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner