Հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի օգնական Սլավիկ Անախասյանի կողմից ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Բաղրամյան փողոց,թաղամաս 13, տուն 2 հասցեի բնակիչ Էդուարդ Միշիկի Կոտեևւ կողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախատում կատարելու հիմքով 2025 թվականի փետրվարի 04-ին կազմած 1/1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայստանիՀանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Բաղրամյան փողոց, թաղամաս 13, տուն 2 հասցեի բնակիչ Էդուարդ Միշիկի Կոտեևին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատոմենրի մասին օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
3․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:
3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայքնի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում;
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման: