Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սեյրո Սարգսի Բեզոյանին և Արմեն Ռաֆիկի Քեթցյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1620015, տրված 31.08.2004թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 11․03.2025թ.-ի Թիվ ՔԴ-249-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Սեյրո Սարգսի Բեզոյանին և Արմեն Ռաֆիկի Քեթցյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-024-0119-0063 կադաստրային ծածկագրով 0,639 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: