Այսօր: Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 653-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2026 թվականի N 653-Ա

06-076-0104-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբեության 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ մասով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 15.01.2026թ. Տաշիր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (գոտեվորման մասով) հաստատելու մասին» N 04-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Մեղվահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-076-0104-0004 կադաստրային ծածկագրով 0,14845 հա մակերեսով հողամասի հատակագիծը:

2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Մեղվահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-076-0104-0004 կադաստրային ծածկագրով 0,14845 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ բնակելի գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3․ Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

4. Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայանք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner