Այսօր: Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 06-26
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
07 օգոստոսի 2026 թվականի N 06-26
«ՀԱՅՔԱՐ» ԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2026 թվականի օգոստոսի 07-ին, ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՅՔԱՐ» ԱԿ -ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի վարչական տարածքում Սարատովկայի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում փոփոխություններ կատարելու մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը (1-ին փուլ):
Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը:
Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի ղեկավար Էդգար Արշակյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «ՀԱՅՔԱՐ» ԱԿ-ի ներկայցուցիչները բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյան, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակավայրերի վարչական շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
Է. Արշակյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում ««ՀԱՅՔԱՐ» ԱԿ -ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի վարչական տարածքում Սարատովկայի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում փոփոխություններ կատարելու մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց Ընկերության ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանին, ով ներկայացրերց «Հայքար» ԱԿ-ի կողմից նախատեսվող աշխատանքները: Վ. Բաղդասարյանը նշեց, որ «Հայքար» ԱԿ-ի կողմից 2019-2020թթ․ ներկայացրած նախագծային փաթեթը անցել է տեխնիկական անվտանգության և բնապահպանական փորձաքննություններ և ստացել է դրական եզրակացություններ, որոնց հիման վրա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 20․01․2020թ․ ստացել է ՇԱԹ-29/615 հանքարդյունահանման աշխատանքների թույլտվություն, Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրում։ Սարատովկայի հանքավայրի բազալտներն իրենց կառուցվածքով բավականին մոնոլիտ և հոծ են, և գրեթե զուրկ են ճեղքերից, ինչը ստեղծում է դժվարություն նախագծում նախատեսված հորատասեպային եղանակով՝ մեծաղյուսների զանգվածից առանձնացման ժամանակ։ Այդ հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է նախագծում կատարել համապատասխան փոփոխություն՝ ավելացնելով մեծաղյուսների զանգվածից առանձնացնելու նպատակով հորատապայթեցման եղանակի կիրառումը, որի ժամանակ պայթանցքերում օգտագործվում է դետոնացիոն քուղի պայթեցումը։ ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի պաշարները հաստատվել են ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից 1973 թվականի ապրիլի 20-ին, արձանագրություն` թիվ 6883:
Ըստ կատեգորիաների, որպես երեսապատման քարի հումք, հաշվարկված են B կարգով` 917.0հազ.մ3, C1 կարգով` 1963.0հազ.մ3: Պաշարների հաշվարկը կատարվել է 40.8հա մակերեսի վրա, որտեղ օգտակար հանածոյի շերտի միջին հզորությունը կազմել է 7.1մ: Պիտանի բլոկների ելքը կազմում է 20%: «Հայքար» ԱԿ-ի կողմից նախագծված 3.29հա մակերեսով տարածքում մարվող պաշարների ծավալը՝ կազմում է 254420.0մ3 ըստ B+C1 կարգերի, արդյունահանվող պաշարների ծավալը – 245515.0մ3 , մակաբացման ապարների ծավալը - 28 030.0 մ3: Հանքավայրը պետք է շահագործվեր 2 բացահանքերով որոնք պետք է աշխատեն միաժամանակ, իրար զուգահեռ, որոնց միասնական տարեկան նախագծային արտադրողականությունն ըստ բազալտների մարվող ծավալի կազմելու է 5100.0մ3, այդ թվում՝ 1-ին բացահանք՝ 3400մ3/տարի, 2-րդ բացահանք՝ 1700մ3/տարի : Մակաբացման ապարնեը ներկայացված են հողաբուսական շերտով ու բերվածքային ապարներով, որոնց հզորությունները տատանվում են 0.3մ-ից 1.2մ-ի սահմաններում: Հողաբուսական շերտի հզորությունը, համաձայն հորատանցքերի տվյալների՝ տատանվում է 0.1-0.25մ սահմաններում, կազմելով միջինը՝ 0.15մ: Նշված ծավալներից հողաբուսական շերտի ծավալը կազմում է՝ 1-ին բացահանք՝ 2700խմ, 2-րդ բացահանք՝ 2235խմ: Մակաբացման ապարների հեռացումը կատարվում է բուլդոզեր - էքսկավատոր, լեռնատրանսպորտային համալիրով: Ժամանակակից ապարների վերին շերտը (հողի շերտ), ողջ հզորությամբ (4935.0մ3), նախատեսվում է հեռացնել և պահեստավորել առանձին: Հանքավայրի լեռնատեխնիկական և լեռնաերկրաբանական պայմանները կանխորոշում են բացահանքի շահագործումը միակողանի, ընդլայնական ընթացքաշերտերով մշակման համակարգով, մակաբացման ապարները մինչև 5-րդ տարին արտաքին լցակույտեր, իսկ 5-րդ տարուց՝ ներքին լցակույտեր տեղափոխելով: Վ. Բաղդասարյանը ներկայացրերց Սարատովկայի բազալտների հանքավայրում «Հայքար» ԱԿ-ի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքերի իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա դրսևորվող տեխնածին, հնարավոր, ճնշումների նկարագիրը: Նա հավելեց, որ բացահանքի շահագործման ժամանակ բնապահպանական միջոցառումներից նախատեսվելու և իրականացվելու են փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների (աշխատանքային հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը, մուտքային և դեպի լցակույտեր տանող ավտոճանապարհը և այլ) ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ եղանակներին, բացահանքի մշակված տարածության լեռնատեխնիկական և կենսաբանական վերակուլտիվացիա, բացահանքի արդյունաբերական հրապարակի շրջակայքում հնարավոր չափով կանաչապատում, նախապատվությունը տալով այն ծառերին և թփերին որոնք բնորոշ են տվյալ ֆլորիստիկ շրջանին., դիզելային շարժիչներով աշխատող լեռնատրանսպորտային սարքավորումների վրա խլացուցիչների և արտանետվող գազի հոսքի վրա զտիչների տեղադրում՝ թունավոր խառնուրդների չեզոքացման համար,նավթամթերքների պահեստավորում և պահում արտադրական հրապարակում հատուկ հատկացված տեղում (բացօթյա կամ ծածկի տակ պահեստ), որին տրվում է համապատասխան թեքություն, որն ապահովում է թափված նավթամթերքների հոսքը դեպի այն հավաքող բետոնապատված փոսը, օգտագործված յուղերի ու քսայուղերի հավաքում առանձին տարրաների մեջ` հետագա ուտիլիզացման կամ երկրորդական վերամշակման համար, Վ. Բաղդասարյանը ավելացրերց, որ «Հայքար» ԱԿ-ն 2020թ․-ից սկսած իր մասնակցությունն է բերում և համայնքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրերին՝ յուրաքանչյուր տարի փոխանցելով համայնքային բյուջե նախագծով նախատեսված գումարը Համայնքի բնակիչների կողմից հնչեցին մի քանի հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը:
Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի ղեկավար Է. Արշակյան
Ձեռնարկող` «ՀԱՅՔԱՉ» ԱԿ ներկայացուցիչ Վ. Բաղդասարյան

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner