Հիմք ընդունելով՝ սեփականության իրավունքի գրանցման թիվ 06112019-06-0028 վկայականը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, առաջնորդվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճշտել՝ Լոռու մարզի Տաշիր համայնք քաղաք Տաշիրում գտնվող, 06-008-0030-0009 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի՝ որը կազմում է 0,108753 հա:
2. Սույն որոշումից ծագող փոփոխությունները և իրավունքը ենթակա է պետական գրանցման, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի միավորված ստորաբաժանումում: