Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լյովա Համբարի, Կարինե Անդրանիկի, Համբար Լևոնի և Կարեն Լևոնի Գասպարյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1524503, տրված 16.08.2003թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 12․12.2025թ.-ի Թիվ ՔԴ-1079-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Լյովա Համբարի, Կարինե Անդրանիկի, Համբար Լևոնի և Կարեն Լևոնի Գասպարյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0171-0054 կադաստրային ծածկագրով 0,115 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: